Աշխարհ

16.06.2016 10:33


Ոստիկանությունը գտել է ալիգատորի տարած երեխայի մարմինը

Ոստիկանությունը գտել է ալիգատորի տարած երեխայի մարմինը

Ոստիկանությունը գտել է ԱՄՆ Օռլանդոյի «Դիսնեյլենդում» ալիգատորի տարած 2–ամյա երեխայի մարմինը։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացրել են ջրասուզակ փրկարարները, օգտագործվել են նաև նավակ և ուղղաթիռ։

Որոնողական գործողության ժամանակ սպանվել է 5 ալիգատոր։

Ավելի վաղ Ֆլորիդայի իշխանությունները հաստատել էին երեխայի մահվան մասին տեղեկությունը։

Հիշեցնենք՝ Ֆլորիդա նահանգի զվարճանքների հայտնի «Disney World» պարկում ջրից անսպասելիորեն դուրս եկած ալիգատորը ծնողների աչքի առաջ քաշել տարել էր 2–ամյա երեխային։ Տղայի ծնողները նրա հետևից ջուրն են մտել, սակայն փոքրիկին փրկել չի հաջողվել. նա գիշատչի հետ անցել է ջրի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը