Քաղաքական

17.06.2016 14:43


Մ. Եղիազարյան. «Վաղվա օրն ավելի վտանգավոր է դառնում հատկապես Արցախի այս միջադեպից հետո»

Մ. Եղիազարյան. «Վաղվա օրն ավելի վտանգավոր է դառնում հատկապես Արցախի այս միջադեպից հետո»

«Ես պարտավոր եմ իմ լուման ներդնել, որովհետև ես այսօր այն տարիքում եմ, որ պարտավոր եմ նորից ևս մեկ լավ բան անել իմ հայրեինիքի համար»,–պատասխանելով լրագրողների հարցին, թե որն է նրա քաղաքական ընտրության շարժառիթը՝ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում նման տեսակետ հայտնեց «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատարը, լրագրողների միջոցով դիմելով հասարակությանը, ասաց.

«Խնդրում եմ այն մարդկանց, որոնք այսօր ինձ լսում են, ճիշտ պատկերացում կազմել իմ ասածների մասին: Նայե՛ք ձեր քաղաքական իրավիճակին, նայե՛ք իշխանական դաշտին, նայե՛ք ընդդիմադիր դաշտին, ձեր գեներալներին, նայե՛ք բոլորին: Ես նախաձեռնող խմբի հետ համատեղ աշխատանք եմ տանում, միայն նրա համար, որովհետև վաղվա օրն ավելի վտանգավոր է դառնում հատկապես Արցախի այս միջադեպից հետո»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը