Քաղաքական

20.06.2016 15:40


Մեկնարկել է Սարգսյան–Պուտին հանդիպումը

Մեկնարկել է Սարգսյան–Պուտին հանդիպումը

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ինչպես հայտնում է «life.ru»–ն, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ԼՂ–ի հարցին ընձեռած ուշադրության և ջանքերի համար։

«Մեր դիրքորոշումը ԼՂ–ի հարցով բոլորին է հայտնի։ Ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Բայց, ցավոք, կողմերից մեկի ցանկությամբ, նման հակամարտությունները չեն լուծվում, և շատ լավ կլիներ, եթե այսօր մենք կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների շուրջ, որոնք ձեռք էինք բերվել ավելի վաղ»,–ասել է Սերժ Սարգսյանը։

Պուտինն առանձին հանդիպում կունենա նաև Ալիևի հետ, ապա տեղի կունենան եռակողմ առանձնազրույց և աշխատանքային նախաճաշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը