Քաղաքական

20.10.2010 12:58


Լյուդվիգ Խաչատրյան. «Այսօր քաղաքական դաշտում վակուում է»

Լյուդվիգ Խաչատրյան. «Այսօր քաղաքական դաշտում վակուում է»

ԱԺՄ վարչության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի խոսքերով՝ այսօր քաղաքական դաշտում վակուումային իրավիճակ է։

-Որովհետև մեջտեղում գաղափարներ, սկզբունքներ, ծրագրեր չկան, նպատակներ չկան դրված։ Մնացածն աղմուկ է և ընդամենը քաղաքական հրմշտոց, որովհետև հստակ ձևավորված որևէ քաղաքկան ուժ, որն ունի գաղափարական սկզբունքներ, անցած ճանապարհի օբյեկտիվ գնահատական, ներկա վիճակի օբյեկտիվ վերլուծություն և ամենակարևորը՝ ապագային միտված հստակ գաղափարական, տնտեսական և ոչ սոցիալական ուղղվածության ծրագիր, իհարկե, հիմա չկա։ Եվ Հայաստանի ամենամեծ կորուստը հենց դա է,-ասել է Լ. Խաչատրյանը։

Ըստ նրա՝ քաղաքական այս վակուումը կվերանա միայն այն ժամանակ, երբ մեջտեղ կգան կիրթ, գաղափարական, խելացի, ազնիվ, համատեղ հանդես եկող 5-10 մարդ, ովքեր կան, ուղղակի իրար չեն ճանաչում։

-Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում այդպես է եղել։ Եղել է մի հուսահատ իրավիճակ, մեկ էլ հանկարծ հայտնվում են այդ տղաները,-ասել է նա՝ որպես օրինակ բերելով Մեսրոպ Մաշտոցին, Գրիգոր Նարեկացուն, Վարդան Արևելցուն, Գրիգոր Տաթևացուն, Խաչատուր Աբովյանին և այլոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը