Աշխարհ

25.06.2016 12:00


«Google»–ն ու «Facebook»–ն սկսել են ավտոմատ կերպով արգելափակել ծայրահեղական կոնտենտները

«Google»–ն ու «Facebook»–ն սկսել են ավտոմատ կերպով արգելափակել ծայրահեղական կոնտենտները

Ամերիկյան ՏՏ ընկերությունները սկսել են ավտոմատացում օգտագործել սոցկայքերից ծայրահեղական կոնտենտները ջնջելու համար, այդ թվում՝ մահապաժիների տեսանյութերը և ահաբեկիչների քարոզները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգն արդեն ներդրվել է «YouTube»–ոմ (մտնում է «Google»–ի մեջ) և «Facebook»–ում։ Սկզբում դա վերաբերում էր միայն հեղինակային իրավունքի խախտմանը։

Ծրագիրը փնտրում է նախկինում տեղադրված և արգելափակված նյութերի նմանակները։ Ավտոմատ կերպով ջնջվում են արդեն իսկ անթույլատրելի համարված տեսագրությունները։

Նոր տեսագրություններն էլ ստուգվում են արգելված կոնտենտների տվյալների բազայով։

Ընկերությունները, սակայն, մանրամասներ չեն տարածում ծրագրի մասին՝ թույլ չտալու ահաբեկիչներին փոփոխել սեփական ալգորիթմները։ Նրանք դեռ պատրաստ չեն նոր կարգավորումները բացահայտ կերպով անելուն և գործում են զգուշորեն։

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է կանխել ահաբեկիչների, այդ թվում՝ «Իսլամական պետության» քարոզները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը