Աշխարհ

04.07.2016 15:10


Վիրաբույժը սելֆի է հրապարակել մերկ հիվանդի հետ (լուսանկար 18+)

Վիրաբույժը սելֆի է հրապարակել մերկ հիվանդի հետ (լուսանկար 18+)

ՌԴ Յարոսլավլում ուսանող վիրաբույժը վիրահատության ժամանակ «Periscope» կենդանի հեռարձակում է իրականացրել, որի ժամանակ երևացել է նաև վիրահատական սեղանին գտնվող հիվանդը։ Այս մասին հայտնում է «РЕН-ТВ»–ն։

Նշվում է, որ այդ պահին աղջիկը դեռ անզգայացած էր։

Բացի հեռարձակումից՝ ուսանողը նաև լուսանկար է հրապարակել մերկ աղջկա համապատկերին։

«Բուհի ղեկավարությունն արդեն տեղյակ է կատարվածից, և այդ գործով ներկայումս զբաղվում է ուսխորհուրդը։ Բայց մենք դեռ չենք կարող հաստատել, որ դա եղել է Յարոսլավլում և մեր ուսանողի հետ», –հաղորդել է «КП-Ярославль»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը