Աշխարհ

05.07.2016 18:20


Բրիտանացի թոշակառուն ռոբոտին սովորեցրել է նախաճաշ պատրաստել (տեսանյութ)

Բրիտանացի թոշակառուն ռոբոտին սովորեցրել է նախաճաշ պատրաստել (տեսանյութ)

Բրիտանացի թոշակառու և պաշտոնաթող օդաչու Փիթեր Բրաունը և նրա ընկեր Մերվին Հաջջեթը մեխանիկական սարք են հնարել, որը կարող է տոստեր, թերխաշ ձու, թեյ և սուրճ պատրաստել։

«YouTube»–ում տեղադրված տեսանյութը մի քանի օրվա ընթացքում 100 հազարից ավելի դիտում է հավաքել։

Մեքենան աշխատացնելու համար համար պետք է ընդամենը մի կոճակ սեղմել, և «Sunday Morning Breakfast Machine»–ը (կիրակի առավոտյան նախաճաշ պատրաստելու մեքենա) մի բաժակ տաք թեյ կեփի, տոստ կպատրաստի և ձու կխաշի։

Արտասովոր ագրեգատը ստեղծելու համար մոտ 3 ամիս է պահանջվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը