Աշխարհ

05.07.2016 11:40


Վատցկե. «Կարծում էի՝ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»»

Վատցկե. «Կարծում էի՝ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»»

«Չէինք սպասում նման առաջարկ Հենրիխ Մխիթարյանի համար: Նա 1 տարի անց ազատ խաղացողի կարգավիճակում էր լինելու: Ես խոսել եմ իր հետ. կարծում էի՝ նա կմնա «Բորուսիայում», բացառում էի նրա տեղափոխությունը մեկ այլ ակումբ: Դա սխալ տպավորություն էր»,-«Bild»–ի փոխանցմամբ՝ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք՝ 27–ամյա հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» և բնակարան գնել Մանչեսթերում։ Մխիթարյանի համար անգլիական ակումբը 42 մլն եվրո է վճարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը