Աշխարհ

05.07.2016 16:00


Ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ կառույցի նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը, ով նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պաշտոնը:

Նորանշանակ նախագահը նշել է, որ ակտիվ աշխատելու է ԵԱՀԿ անդամ պետությունների
կառավարությունների և ԵԱՀԿ այլ ինստիտուտների հետ։

Երեք տարի ժամկետով ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալներ են ընտրվել լիտվացի Վիլյա Ալեկնետե Աբրամիկիենը, ադրբեջանցի Այազ Գուլիևը, պորտուգալացի Իզաբել Սանթոսը: Մեկ տարի ժամկետով ԵԱՀԿ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի ռումինացի Վիկտոր Դոբրեն:

Այս խորագրի վերջին նյութերը