Աշխարհ

05.07.2016 22:00


Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի Գիրեսուն նահանգում այդ երկրի ռազմական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ТАСС–ը` «Haber Turk»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավում 11 զինծառայող է եղել, այդ թվում` ժանդարմերիայի գնդապետը և երկու մայոր, որոնք մեկնում էին Ալուջրա քաղաք` մասնակցելու Ռամադանի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին:

NTV–ն էլ հայտնում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը հնարավոր է՝ երկրի հյուսիսարևելյան նահանգում գրանցված անբարենպաստ եղանակային պայմանները եղած լինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը