Աշխարհ

06.07.2016 15:10


«Kinder» շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել

«Kinder» շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել

«Foodwatch» սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության մասնագետները հայտարարել են, որ հայտնի «Kinder» շոկոլադը վտանգավոր կանցերոգեն նյութեր է պարունակում, որոնք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

Ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, ուսումնասիրության ընթացքում մասնագետները հայտնաբերել են, այսպես կոչված, հանքային բուրավետ յուղեր, որոնք ձևավորվում են նավթի մշակման ընթացքում։

Ըստ մասնագետների վարկածի՝ հայտնաբերված քաղցկեղածին նյութերը շոկոլադում են հայտնվում քաղցրավենիքի փաթեթից։

Նշվում է, որ ուսումնասիրության արդյունքների մասին նամակ է ուղղվել շոկոլադ արտադրող ընկերություն, սակայն այնտեղ հրաժարվել են վտանգավոր քաղցրավենիքը հանել վաճառքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը