Աշխարհ

06.07.2016 12:05


Եմենի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

Եմենի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

Եմենում՝ Ադենի օդանավակայանի մոտակայքում, կրկնակի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչների թիրախը միջազգային օդանավակայանից քիչ հեռու գտնվող ռազմաբազան է եղել։

Հուլիսի 4–ին էլ՝ Ռամադանի ավարտին նվիրված տոնից առաջ, Սաուդյան Արաբիայում երեք պայթյուն էր որոտացել Մեդինեում մահմեդականների համար սուրբ Մարգարեի մզկիթի մոտ, Էլ Խալիֆ և Ջիդդա քաղաքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը