Աշխարհ

09.07.2016 10:10


ԱՄՆ-ի քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են իրականացրել (տեսանյութ)

ԱՄՆ-ի քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են իրականացրել (տեսանյութ)

Հուլիսի 8-ի երեկոյան հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են իրականացրել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում՝ իրենց բողոքն արտահայտելով ոստիկանների կողմից երկու աֆրոամերիկացու սպանության առնչությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, բողոքի ակցիաների մասնակիցները փակել էին Նյու Յորքի, Ատլանտայի և Ֆիլադելֆիայի ճանապարհները: Ակցիաներ են նախատեսված նաև Սան Ֆրանցիսկոյում և Ֆենիքսում:

Ամենախոշոր ցույցը կայացել է Ատլանտայում: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ արդարության մասին կարգախոսներ վանկարկելով: Բողոքի երթը կանգնեցրել են տասնյակ ոստիկաններ, որոնք փակել էին ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհը:

Չնայած այն հանգամանքին, որ մոտ 10 մարդ ձերբակալվել է, Ատլանտայի քաղաքապետ Քասիմ Ռիդը հայտարարել է, որ բողոքի ցույցը խաղաղ բնույթ էր կրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը