Աշխարհ

09.07.2016 10:50


Սոցցանցերում ծաղրել են Պորոշենկոյին պատռված կիսագուլպայի համար (լուսանկար)

Սոցցանցերում ծաղրել են Պորոշենկոյին պատռված կիսագուլպայի համար (լուսանկար)

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը, որտեղ երևում է, որ նրա ձախ ոտքին պատռված կիսագուլպա է, տարածվել է սոցիալական ցանցերում։

«life.ru»–ի փոխանցմամբ՝ որոշ օգտատերեր ենթադրել են, որ իր նոր կիսագուլպաները Պորոշենկոն ուղարկել է վարչատարածքային միավորի կիբորգներին, իսկ ինքը ստիպված է եղել հագնել հները։ Ոմանք էլ հեգնել են, որ պատռված կիսագուլպաները նրա արտերկրյա ուղևորությունների համար նախատեսված համազգեստի մի մասն են կազմում, քանի որ այդկերպ «ավելի շատ են ողորմություն տալիս»։

«Life.ru»–ն հավելում է, որ լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահն այցելել է Վարշավայում Վոլինյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Պորոշենկոն Վարշավա էր ժամանել ՆԱՏՕ–ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Նշվում է, որ նա հուշարձանին ծաղիկներ է դրել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը