Աշխարհ

11.07.2016 11:20


Հոսպիտալացվել է «Aerosmith»–ի կիթառահարը

Հոսպիտալացվել է «Aerosmith»–ի կիթառահարը

Նյու Յորքի համերգի ժամանակ «Aerosmith» և «Hollywood Vampires» ռոք խմբերի կիթառահար Ջո Փերրին հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ABC News–ը։

Հաղորդվում է, որ 65-ամյա Փերրին ելույթի ժամանակ հետնաբեմ է գնացել, այնուհետև, կորցնելով գիտակցությունը, ընկել գետնին։

Երաժիշտը տեղափոխվել է Քոնի Այլենդի հիվանդանոցներից մեկը։

«Aerosmith»–ի մամուլի խոսնակը նշել է, որ ներկայումս մանրամասն տեղեկատվություն չկա Փերրիի առողջական վիճակի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը