Լրահոս

21.10.2010 16:08


Արևշատ Ավագյան. «Իսկական հաղթանակը եղել է, և մենք չենք կարողանում այդ հաղթանակը պաշտպանել»

Արևշատ Ավագյան. «Իսկական հաղթանակը եղել է, և մենք չենք կարողանում այդ հաղթանակը պաշտպանել»

34 հասարակական կազմակերպությունների նախաձեռնած արցախյան օրակարգով քաղաքացիական համաժողովի ժամանակ ելույթ ունենալով՝ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանն ասել է.

-Աշխարհում տեղի է ունեցել անարդար դավադիր բռնազավթում, ու մեր խոսելու փոխարեն այսօր ադրբեջանցիներն են խոսում։ Եվ փոխանակ այս մասին առավոտից երեկո տարփողեն, ասեն ու գրեն մեր ազգային լրատվամիջոցները, նրանք պահում են մեզ շրջափակման մեջ։

Բանաստեղծը նաև ավելացրել է.

-Իսկական հաղթանակը եղել է, և մենք չենք կարողանում այդ հաղթանակը պաշտպանել։ Աշխարհում տեղի է ունեցել անարդարություն, անբարոյականություն, հոգեվիճակների, հոգեբանության խաթարում։ Իսկապես, այսպես շարունակել չի կարելի։ Մեր անբարոյականությունը սկսվեց այն տարիներին, երբ օրենքի խախտումով մեզ մոտ տեղի ունեցան ընտրություններ, և դրանց հետևանքով մենք վստահեցինք մարդկանց, ովքեր հայ ժողովրդի, հայի մեծության անունից ինչ-որ տեղ իրավունք չունեին խոսելու։ Գնացին, խոսեցին, հազար ու մի թղթեր ստորագրեցին, և այսօր մենք կանգնած ենք դառը ճշմարտության առջև։ Մենք իրավունք չունենք թույլ տալու այն, որ ինչպես միշտ՝ մեր հաղթանակներն ավարտվեն պարտությամբ։

Ա. Ավագյանի խոսքերով՝ առաջին հերթին պետք է պայքարել երկրի ներքին թշնամու միասնականության դեմ.

-Մեզ մոտ պետք է գործեն սրբազան օրենքները, արդարությունը, և բոլոր անարդարություններին «ոչ» ասելուց հետո մենք կարող ենք աշխարհի չափանիշներով բարձրացնել մեր ձայնը և ասել, որ Արցախը եղել է և կլինի հայկական տարածք, ու մեր պետությունները պետք է միանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը