Աշխարհ

12.07.2016 08:12


«Vesti.ru»–ի ռեպորտաժը Լավրով–Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)

«Vesti.ru»–ի ռեպորտաժը Լավրով–Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։

«Գնահատում ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ռուսական նախաձեռնություններին ձեր վերաբերմունքը: Գործընթացն իրոք առաջ է շարժվում, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից։ Նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ առավել հստակ նախանշել հետագա քայլերը»,-ասել է Լավրովը։

Ալիևն էլ ընդգծել է, որ իր հիշողության մեջ բանակցային այս փուլն ամենադինամիկն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը