Աշխարհ

15.07.2016 10:20


Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Քերրին (տեսանյութ)

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Քերրին (տեսանյութ)

Նախօրեին երեկոյան Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«vesti.ru»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը սկսվել է Քերրիի լավագույն մաղթանքներով Պուտինին, որը փոխանցել է վերջինի ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման։

Քերրիի խոսքով՝ զրույցը կառուցողական է եղել։ Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով իսկական առաջընթաց կգրանցվի։

Պուտինն իր հերթին նշել է՝ ԱՄՆ–ն այնպիսի փուլում է գտնվում, երբ կարող է շատ բանել անել խաղաղություն հաստատելու համար, նպաստել Սիրիայի և Ուկրաինայի դեէսկալացիային։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելու գործընթացին, որոնք ձերբակալվել են երրորդ երկրներում՝ հավելելով, որ Մոսկվան փոխադարձ պատասխան է ակնկալում ԱՄՆ–ից։

«Մենք ձեր խնդրանքով աշխատում ենք այդ ուղղությամբ և հույս ունենք, որ եթե մենք կանգնենք այդպիսի խնդրի առաջ, ԱՄՆ–ը կպատասխանի նույն կառուցողական աշխատանքով», —ՌԴ նախագահի խոսքն է մեջբերում ТАСС–ը։

Աղբյուրը հիշեցնում է՝ սա Քերրիի՝ 2015 թվականի մայիսից մինչ այսօր չորրորդ այցն է Ռուսաստանի Դաշնություն:

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը