Աշխարհ

15.07.2016 19:26


Գերմանական թանգարանում այցելուն լրացրել է 80 հազ դոլար արժողությամբ նկար–խաչբառը

Գերմանական թանգարանում այցելուն լրացրել է 80 հազ դոլար արժողությամբ նկար–խաչբառը

Մեծ սկանդալ է առաջացել գերմանական Նյուրնբերգում, որտեղի ժամանակակից արվեստի թանգարանում 91-ամյա տարեց այցելուն լրացրել է կտավում պատկերված խաչբառը։ Թոշակառուին ձերբակալել են, իսկ հասցված վնասը 80 հազ եվրո է գնահատվել։ Այս մասին հայտնում է «Nurnberger Nachrichten»–ը։

Ծեր այցելուն բառացիորեն է ընկալել Արթուր Կեպկեի նկարի «Տեղադրեք բառ» կապակցությունը և գրչով լրացրել կտավի խաչբառը։ Ոստիկանությունը թոշակառուին ձերբակալել է սրճարանում, ուր մտել էր կինը թանգարանից դուրս գալուց հետո։

Գերմանուհուն հարցաքննելու համար տեղամաս են տարել։ Ծերանոցի ներկայացուցիչները, որտեղ ապրում է արվեստի սիրահարը, դատապարտել են իրավապահների այդ քայլը։

«Դուք մեր կենվորին տկարամիտի նման եք վերաբերվել։ Դա զայրացուցիչ է։ Բացի այդ, հարցաքննելուց հետո տուն եք ուղարկել տեղատարափ անձրևի ժամանակ»,–ասել է «Գրական զրույց» ծերերի տան ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ բողոքները վերաբերում են նաև թանգարանի աշխատակիցներին։

Թանգարանի տնօրեն Եվա Քրաուսը նշել է, որ ոչ ոք չի փորձել անհարգալից վարվել տարեց կնոջ հանդեպ, սակայն կատարվածի մասին չէին կարող չհաղորդել ոստիկանությանը։

Ներկայումս թանգարանի վերականգնող մասնագետները փորձում են ջնջել կտավի գրությունները, իսկ ոստիկաները քրգործ են հարուցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը