Աշխարհ

15.07.2016 16:50


Լե Պենը Ֆրանսիայի կառավարությանն անգործության մեջ է մեղադրել

Լե Պենը Ֆրանսիայի կառավարությանն անգործության մեջ է մեղադրել

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը «Le Figaro»–ի հետ զրույցում քննադատել է երկրի կառավարությանը նախօրեին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որն 84 մարդու կյանք խլեց։

Լե Պենը կարծում է, որ այսօրվա ահաբեկչությունը չի ենթարկվում հիերարխիկ կառուցվածքի, դրա համար էլ հարկավոր է պայքարել դրա հիմքում ընկած գաղափարախոսության դեմ։ Նրա խոսքով՝ այդ պլանում արված որևէ առաջարկ չի իրագործվել։

«Ոչինչ չի արվել, բացարձակապես ոչինչ՝ ո՛չ կրկնակի պատժի վերականգնում, ո՛չ քաղաքացիությունից զրկում, ո՛չ սալաֆիթական մզկիթների փակում, ո՛չ ֆրանսիացի իսլամականների միության ցրում, ո՛չ որոշ կազմակերպությունների գործունեության արգելում», –հայտարարել է քաղաքական գործիչը։

Բացի այդ, Լե Պենը մեղադրել է կառավարությանն իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքարել չցանկանալու մեջ և վճռական գործողությունների կոչ արել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը