Աշխարհ

15.07.2016 17:10


Նիսի ահաբեկչին կին ոստիկան է ոչնչացրել

Նիսի ահաբեկչին կին ոստիկան է ոչնչացրել

Նիսի ահաբեկիչ վարորդին կին ոստիկան է ոչնչացրել, որը թռել է բեռնատարի կապոտին։

Այս մասին «Europe 1»–ի հետ հարցազրույցում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտտին՝ հավելելով, որ երբեք չի մոռանա այդ հերոսուհու աչքերը։

Հիշեցնենք՝ հուլիսի 14–ի երեկոյան Բաստիլի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հրավառությունից հետո Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով 84 մարդ է զոհվել։

Ավելի վաղ համացանցում էին հայտնվել ահաբեկչին ոչնչացնելու կադրերը։ Հանցագործի վրա կրակ են բացել առջևի ապակու միջով։

Թունիսի ՆԳՆ–ից արդեն հաստատել են վարորդի ինքնությունը. նա 31-ամյա Մոհամմեդ Բուհլելն է՝ երկրի հարավում գտնվող Մսաքեն քաղաքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը