Քաղաքական

18.07.2016 22:45


Պատրաստվում եմ ինքս այցելել բաժիններ՝ բերման ենթարկվածների խնդրով զբաղվելու համար․ Էլինար Վարդանյան

Պատրաստվում եմ ինքս այցելել բաժիններ՝ բերման ենթարկվածների խնդրով զբաղվելու համար․ Էլինար Վարդանյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ոստիկանների կողմից բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ քաղաքի տարբեր վայրերից՝ Էրեբունիից և Ազատության հրապարակից, որտեղ այս պահին լարված իրավիճակ է տիրում։
Zham.am-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի և գրասենյակի աշխատակիցների հետ, ինչպես նաև մտադիր է անձամբ այցելել բաժիններ՝ բերման ենթարկված քաղաքացիների խնդրով զբաղվելու համար։

-Մտահոգիչ է, որ ոստիկանության գործողություններն առավել սրում են առանց այդ էլ լարված մթնոլորտը և ծայրահեղ անհանգստացնող իրավիճակը։ Ես անընդհատ կապի մեջ եմ ՄԻՊ-ի և գրասենյակի աշպատակիցների հետ։ Վերջիններս այցելում են ոստիկանության բաժիններ, և մեկ ժամ առաջվա տվյալներով ազատ են արձակվել կեսօրին բերման ենթարկվածները։
Բայց այն հանգամքանքը, որ, ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, այս պահին ևս շարունակվում է բերման ենթարկելու գործընթացը, ստիպում է ևս մեկ անգամ զգոնության կոչ անել։ Ես սկսում եմ նաև կապ հաստատել ոստիկանության աշխատակիցների հետ, ինչպես նաև միաժամանակ պատրաստվում եմ ինքս այցելել բաժիններ՝ բերման ենթարկվածների խնդրով զբաղվելու համար,
-ասաց Էլինար Վարդանյանը, հավելելով, որ քիչ առաջ կապ է հաստատել փոխոստիկանապետ Ա. Համբարյանի հետ, վերջինն էլ հավաստիացրեց, որ բերման ենթարկվածներ այս պահին չկան։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը