Լրահոս

21.04.2026 09:12


Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան՝ Երևանում Հալաբյան փողոցում։

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ով դանակահարվել է «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ։

Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,-ասաց Սարգսյանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը