Լրահոս

12.12.2009 14:26


Արծվիկ Մինասյան. «Կառավարության աշխատանքը կգնահատեի անբավարար կամ 2»

Արծվիկ Մինասյան. «Կառավարության աշխատանքը կգնահատեի անբավարար կամ 2»

-Կառավարության աշխատանքը կգնահատեի անբավարար կամ 2,-այսպես է գնահատել ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության 2009թ. աշխատանքը։

-Կառավարության 2009թ. հակաճգնաժամային միջոցառումներն, ըստ էության, ձախողվել են։ Կառավարությանը չի հաջողվել իրականացնել այն, ինչ մտածում էր 2009-ի սկզբին,-նկատել է պարոն Մինասյանն ու շարունակել,- եթե վերցնենք ու քիչ ուշադրությամբ հետևենք, թե ինչ էր ասում կառավարությունը 2009թ. սկզբին և իր կողմից ձեռնարկված գործողություններն ու դրանց արդյունքները փորձենք համադրել այդ ասածներին, կտեսնենք, որ սրանք 180 աստիճանով տարբեր բաներ են։

Ըստ Ա. Մինասյանի՝ կառավարությունը չկարողացավ ճիշտ գործիքներ ընտրել. «Նույնիսկ ընտրված  պարագայում, երբ հնարավոր էր որոշակի դրական արդյունք ապահովել, դա էլ չեզոքացվեց նրա սխալ քաղաքականության հետևանքով։ Արդյունքում 2009թ. 10 ամսվա կտրվածքով մենք ունենք 17,5 տոկոս տնտեսական անկում, աղքատության մակարդակի աճ»։

-Սրանք գնահատականներ են, որոնք նաև կառավարության սիրած միջազգային կառույցների կողմից են տրվում,-հավելել է ԱԺ պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը