Լրահոս

12.12.2009 14:32


Ռուբեն Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չի ունեցել

Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հետ վերջերս ծագած հեռակա բանավեճը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Tert.am-ին փոխանցել է հետևյալը.  «Եթե հիշում եք' դա տեղի ունեցավ մեր հավաքականի հանդիպումից հետո իմ տված ասուլիսի ժամանակ։ Դուք պետք է պատկերացնեք, թե ինչ է նշանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի համար հավաքականի պարտությունը։ Ես նյարդային վիճակում էի։ Իմ խոսքն այդ օրը գուցե պետք եղածից ավելի էմոցիոնալ ստացվեց։ Այո, չեմ ժխտում, որ ես իմ կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ թույլ եմ տվել սխալ արտահայտություններ և որոշ անտեղի գնահատականներ։ Հավաստիացնում եմ, որ ես Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չեմ ունեցել, թեև կարող էր այդպիսի տպավորություն ստեղծվել։ Անդամ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության, որ կոալիցիայի մեջ է Բարգավաճ Հայաստանի հետ, ես նաև անհարմար վիճակի մեջ եմ դրել իմ կուսակիցներին, որի համար ցավում եմ և ակնկալում գործընկերներիս ներողամտությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը