Աշխարհ

22.07.2016 11:20


ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

ԱՄՆ–ի առաջատար սենատորները քննադատել են Ռուսաստանին ԱՄՆ զորքերի դեմ վերջերս իրականացրած «ռազմական սադրանքների» համար։ Բանաձևի նախագիծը, որը կոչ է անում ՌԴ իշխանություններին դադարեցնել «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» գործողություններն ԱՄՆ–ի դեմ, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատ է ներկայացվել հանրապետական Դևիդ Պերդյուի կողմից։

Սենատորները բերում են մի շարք փաստեր՝ ինչպես են Ռուսաստանի Ռազմաօդային ուժերը խախտել միջազգային ավիացիոն նորմերը ԱՄՆ–ի հարցում։

Այս փաստի հետ կապված՝ խորհրդարանականները կոչ են անում ԱՄՆ իշխանություններին և իրենց դաշնակիցներին «ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա» և պարտադրել վերջինիս «դադարեցնել միջազգային սադրիչ պահելաոճը»։

Բանաձևում նաև խոսվում է կիբերսպառնալիքների ոլորտում Ռուսաստանի հնարավորությունների աճի մասին, ինչը թույլ է տալիս երկրին կիբերհարձակումներ կատարել ԱՄՆ–ի չափազանց կարևոր ենթակառուցվածքի վրա։

Բացի այդ, բանաձևի հեղինակների կարծիքով Ռուսաստանը ձգտում է խանգարել ԱՄՆ—ին «մուտք գործել Եվրասիայի առանցքային ոլորտներ՝ ուղիղ մարտահրավերներ նետելով ամերիկյան շահերին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը