Լրահոս

27.07.2016 17:32


Բերման է ենթարկվել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը (լրացված, տեսանյութ)

Բերման է ենթարկվել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը (լրացված, տեսանյութ)

Խորենացի փողոցում շարունակվում է ոստիկանական խիստ հսկողությունը։ Այսօր ողջ օրվա ընթացքում մարդկանց, ովքեր գտնվում էին այնտեղ, ոստիկանները պարբերաբար բերման էին ենթարկում։

Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, այսօր հրավիրված հանրահավաքի տեղի փոփողություն չի եղել, և սպասվում է, որ երեկոյան մարդկանց հոսքը կավելանա ՊՊԾ գնդին հարակից տարածքում։

***

Քիչ առաջ բերման ենթարկվեցին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, երգահան Եղիշե Պետրոսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

***

Խորենացի փողոցից բերման են ենթարկում բոլորին, ով պատահի։ Քաղաքացիները բերման են ենթարկվում նաև հարակից փողոցներից։

Այս պահին դեպի ՊՊԾ գնդի տարածք են ուղևորվում ոստիկաններով լեցուն հինգ տասնյակից ավելի ավտոբուսներ և երթուղայիններ։

***

ԳՈՒՄ–ի շուկային հարակից տարածքից բերման է ենթարկվել նաև «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը։


***

Հիմնադիր խորհրդարանից հայտնում են, որ ԱԱԾ է տարվել Ալեք Ենիգոմշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը