Աշխարհ

03.08.2016 14:00


Սուդանում գործող գյուլենական դպրոցները կփակվեն

Սուդանում գործող գյուլենական դպրոցները կփակվեն

Սուդանի նախագահ Օմեր Բեշիրը հրահանգել է, որ երկրում գոյություն ունեցող բոլոր գյուլենական դպրոցները փակվեն: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Milliyet»–ին հղումով։

Սուդանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջեմալեթթին Այդընը նշել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Սուդանի իշխանությունների այդ քայլը և Թուրքիայի հետ համերաշխության դրսևորումն այդ հարցում:

Դեսպանը շեշտել է, որ նախագահ Բեշիրն այն եզակի նախագահներից է եղել, որը Թուրքիայում իրակացված ռազմական հեղաշրջման փորձից հետո անձամբ զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ էլ Ղազախստանում, հակառակ Թուրքիայի զգուշացումներին, այդպես էլ չփակվեցին տեղի գյուլենական դպրոցները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը