Քաղաքական

03.08.2016 16:10


Օգոստոսի 10–ին Պուտինն ու Սարգսյանը կհանդիպեն

Օգոստոսի 10–ին Պուտինն ու Սարգսյանը կհանդիպեն

Սերժ Սարգսյանն օգոստոսի 10–ին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

«Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել փոխգործակցության կարևոր հարցեր քաղաքական, առևտրա–տնտեսական և հումանիտար ոլորտներում, դիտարկել եվրասիական տարածքում ընթացող ինտերգրացիոն գործընթացները»,–ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում կլինի նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը