Աշխարհ

05.08.2016 11:30


Հայտնի է Քերրիի՝ Թուրքիա մեկնելու ամսաթիվը

Հայտնի է Քերրիի՝ Թուրքիա մեկնելու ամսաթիվը

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ծրագրում է մոտ ժամանակներս Թուրքիա մեկնել։ «TRT Haber»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ այցը օգոստոսի 21-ին կլինի։

Նշվում է, որ թուրքական իշխանությունները մտադիր են Քերրիի հետ քննարկել Թուրքիայի վերջին իրադարձությունները, մասնավորապես ռազմական չհաջողված հեղաշրջման փորձը, ինչպես նաև պահանջել ԱՄՆ–ից արտահանձնել այնտեղ ապրող, իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որին Էրդողանը համարում է հեղաշրջման փորձի կազմակերպիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը