Քաղաքական

08.08.2016 16:46


Բաքվում հանդիպել են Պուտինն ու Ալիևը. քննարկել են ԼՂ հարցը

Բաքվում հանդիպել են Պուտինն ու Ալիևը. քննարկել են ԼՂ հարցը

Բաքվում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության թեմային։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

«Ռուսաստանը ձգտելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու կողմերի համար էլ փոխզիջումային և ընդունելի լուծում գտնեն ԼՂ–ի հակամարտության հարցում»,–հայտարարել է Վ.Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ղարաբաղն իրոք խնդիր է, որը եկել է սովետական անցյալից։

«Մենք ձգտելու ենք մի բանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կլինի փոխզիջումային, ինչպես նաև երկու կողմերի համար էլ ընդունելի։ Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթող լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ այդ բարդ խնդիրը լուծել են այս օրվա և ապագա սերունդների շահերից ելնելով»,–ասել է Պուտինը։

Նշենք, որ ավելի ուշ նախատեսված է Պուտին-Ալիև-Ռոհանի եռակողմ հանդիպումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը