Աշխարհ

17.08.2016 13:05


Բոսֆորում երթևեկը դադարեցվել է նավերի բախման պատճառով

Բոսֆորում երթևեկը դադարեցվել է նավերի բախման պատճառով

Բոսֆորի նեղուցի հարավային մուտքի մոտ առափնյա պարեկության և չորաբեռ տեղափոխող նավեր են բախվել։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։

Նեղուցով երթևեկությունը կատարվածի առնչությամբ ամբողջովին դադարեցվել է։

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինի խոսքով՝ հենց առափնյա պարեկության նավն է բախվել չորաբեռ տեղափոխողին։

«Փրկարարները փրկել են անձնակազմի 6 անդամից երեքին։ Ներկայումս ևս 3 հոգու ճակատագիրն անհայտ է»,–ասել է Շահինը։

Փրկարարական գործողությունը շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը