Լրահոս

03.12.2010 11:40


Իսրայելում հրդեհներից 40 մարդ է զոհվել

Հինգշաբթի Իսրայելի Հայֆա քաղաքի մատույցներում բռնկված հրդեհների հետևանքով 40 մարդ է մահացել։ Վերջիններս փորձել էին տեղի բանտերից մեկից տարհանել բանտարկյալներին։ Զոհվածների թվում են երկու հրշեջ և ոստիկան։ Իսրայելին կրակի դեմ պայքարում արդեն օգնություն են առաջարկել Ռուսաստանը, Թուրքիան։ Հունաստանը և Կիպրոսը Իսրայել են ուղարկել հատուկ ուղղաթիռներ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ևս Իսրայելին օգնություն է առաջարկել։

 

Այս խորագրի վերջին նյութերը