Լրահոս

18.08.2016 14:40


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.30-ին, «Հունդայի Սանտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող ծաղկի սրահի մոտ բախվել է կայանված «ՎԱԶ-2107»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Մերսեդես Բենց»-ի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին՝ ժամը 00.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ հատվածում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ ծառայող հողակույտին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքները ստացել են խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հատվածում «OPEL VEKTRA 2.0 I» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին՝ ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող դաշտավայրում, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, «IVECO H 330-36» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 349-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին հարակից ժայռաբեկորին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, «ԶԻԼ-131» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 356-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը