Լրահոս

18.08.2016 14:45


Շենգավիթ շրջանի տարբեր վայրերից կատարել էր 5 գողություն

Շենգավիթ շրջանի տարբեր վայրերից կատարել էր 5 գողություն

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու և զենք պահելու ու կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ:
Արա Կ.-ն բացատրություն է տվել, որ ատրճանակը գտել է «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգու թփերի տակից, նաև հայտնել է, որ հունիս ամսից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է 5 գողություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը