Լրահոս

18.08.2016 15:15


Ոտքից վիրավոր Պավել Մանուկյանը վաղը կվիրահատվի

Ոտքից վիրավոր Պավել Մանուկյանը վաղը կվիրահատվի

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից վիրավոր Պավել Մանուկյանը վաղը կվիրահատվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Պավել Մանուկյանի վիրահատությունը վաղն է նախատեսվում դատապարտյալների հիվանդանոցում։ Ես դեմ եմ, որ այն տեղի ունենա այնտեղ։ Ես այսօր լսել եմ «էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի հայտարարությունը, թե այնտեղ կա համապատասխան վիրահատարան եւ իրենք կարող են անցկացնել կոնկրետ վաղվա վիրահատությունը»,-ասել է Պետրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը