Լրահոս

19.08.2016 10:40


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Հասրաթյան փողոցում՝ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք՝ 5000 քմ, Նորք Մարաշ թաղամասում՝ «Նաիրի» հյուրանոցի մոտակայքում՝ 300 քմ, Վարդաշենի 9-րդ փողոցի վերջնամասում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Արևիկ հանգստյան տանը հարակից անտառածածկ տարածքում ՝ 20 հա, Արարատի մարզի Գեղանիստ գյուղի դպրոցի մոտ՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 2 հա, «Անտառտնտեսություն» կոչվող թաղամասում՝ 3 հա, Բջնի գյուղի դաշտերում՝ Ախրձամանի Գլուխ կոչվող տարածքում՝ 1.5 հա, Նուռնուսի ամառանոցներում՝ Առողջ Սունկ ՍՊԸ-ի մոտակայքում՝ 500 քմ, Նոր Երզնկա գյուղին հարակից հանդամասում ՝ 4 հա, Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 16 տան մոտակայքում՝ 1000 քմ, Պտղնի գյուղի սարի լանջին՝ 20 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 50 ծառ, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 72 շենքի ետնամասում՝ 1000 քմ խոտածածկույթ, Սևանի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող քարի արտադրամասի մոտակայքում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի և Շամիրամի ջրանցքի մոտակայքում ՝ 7 հա, Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղի գերեզմաններում՝ 1.5 հա, Շինուհայր գյուղի մոտակայքում՝ 10 հա, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը