Լրահոս

19.08.2016 11:15


Պերմյակովի գործով դատական նիստին կհնչի պաշտպանական ճառը

Պերմյակովի գործով դատական նիստին կհնչի պաշտպանական ճառը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով օգոստոսի 19-ին կայանալիք դատական նիստին կհնչի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի պաշտպանական ճառը:

Նիստը կընթանա առանց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների. դատական վերջին նիստին նրանք լքեցին դատարանի դահլիճը՝ հայտարարելով, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի: Դատարանը մերժել է դատը 2-3 շաբաթով հետաձգելու` իրավահաջորդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանի միջնորդությունը:

Նախորդ օգոստոսի 12-ին կայացած նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համա օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը