Լրահոս

19.08.2016 13:42


ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Օգոստոսի 16-21-ը Երևանում անցկացվող ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարում օգոստոսի 19-ը հանգստյան օր է: Խաղային 2 օրերից հետո մարզիկներին հնարավորություն է տրվել վերականգնել ուժերը վճռական 3-րդ տուրին նախապատրաստվելու համար:

Այսօր մասնակիցների համար կազմակերպվել է շրջագայություն Երևան քաղաքի տարածքում: Մասնակիցները եղել են քաղաքի տարբեր տեսարժան վայրերում և հիացել պատմամշակութային հուշարձաններով և ծանոթացել քաղի պատմությանը:

Առաջնության մասնակից Կիպրոսի ֆուտզալի առաջնության գործող չեմպիոն «Ապոել» թիմը ցանկություն է հայտնել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղկեպսակ են տեղադրել և հարգանքի տուրք մատուցել: Կիպրոսցիները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:

«Շատ էինք ուզում այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Մեր երկու ժողովուրդները նույն պատմությունն են ունեցել, և այդ պատճառով չեինք կարող բաց թողնել այս պահը և գալով Երևան չայցելել այստեղ»,- նշեց «Ապոել» թիմի ղեկավար Իոանիս Կուննասը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Մրցաշարի գլխավոր փուլի միակ ուղեգրի համար պայաքարում են Հայաստանի կրկնակի չեմպոին ՀՊՏՀ-ն, Կիպրոսի «Ապոելը», դանիական «Գենտոֆտեն» և Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը կնվաճի խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը:

Այս խորագրի վերջին նյութերը