Լրահոս

20.08.2016 21:56


Կրակոց Արարատի մարզում.33–ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է

Կրակոց Արարատի մարզում.33–ամյա տղամարդը  ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է

Արարատի մարզում այսօր՝ ժամը 20։10-ի սահմաններում, կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է «Shamshyan.com»–ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Բադալյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա վրա սպանելու նպատակով կրակել է համագյուղացի, 51-ամյա Մհեր Ստեփանյանը, ում ոստիկանները որոնում են։

Մանրամասն՝ «Shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը