Լրահոս

21.08.2016 09:21


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06.42-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արենի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 107-րդ կմ-ում «Մերսեդես E320» մակնիշի 69CO969 պետհամարանիշի (վարորդ` Ս. Հ., ծնվ.1952թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է արգելապատնեշին, ինչից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ը (ծնվ.1982թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը