Լրահոս

21.08.2016 11:25


ՃՏՊ Դուրյան թաղամասում

ՃՏՊ Դուրյան թաղամասում

Օգոստոսի 21-ին՝ ժամը 05.15-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ավանի գերեզմանատանից դեպի Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Subaru Forester» մակնիշի 34OZ016 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհաեզրին գտնվող ծառին: Ա. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենայի մարտկոցը:

Այս խորագրի վերջին նյութերը