Լրահոս

22.08.2016 14:45


ԱՆ ՔԿՎ–ն՝ «Սասնա ծռերի» բուժման ու խնամքի մասին

ԱՆ ՔԿՎ–ն՝ «Սասնա ծռերի» բուժման ու խնամքի մասին

Զանգվածային լրատվության միջոցներում «Սասնա ծռեր» խմբի`ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձանց փաստաբանների կողմից հնչեցված ահազանգի կապակցությամբ, թե «Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում այսօրվանից հերթապահություն չեն իրակացնում Էրեբունի բժշկական կենտրոնի բուժակները, ովքեր բուժօգնություն էին ցուցաբերում «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին», Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը:

Սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից` նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:

Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի` քրեակատարողական հիմնարկում այսօրվանից չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1- ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ:

Այսօր այդ անհրաժեշտությունն այլևս չկա, և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը