Լրահոս

22.08.2016 14:50


Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը չի փոխվի

Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը չի փոխվի

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժել է միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. Ավետիսյանը բողոքի քննությանը ներկա չի գտնվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը