Լրահոս

23.08.2016 11:45


ՃՏՊ Մարտունի-Սևան ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Մարտունի-Սևան ավտոճանապարհին (լրացված)

Օգոստոսի 23-ին՝ ժամը 09.25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 TV 957 (վարորդ՝ Գ. Մ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 34 VM 063 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը