Լրահոս

23.08.2016 17:10


Հրդեհ Արարատյան 1-ին զանգվածում (լրացված)

Հրդեհ Արարատյան 1-ին զանգվածում (լրացված)

Օգոստոսի 23-ին՝ ժամը 13.33-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.58-ին, մարվել՝ 14.07-ին: Այրվել են պատշգամբի գույքը` մասամբ (բազմոց, 2 աթոռ), կենցաղային իրեր (մոտ 4քմ) և պատուհաններ ( մոտ 4 քմ):

Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Ս. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 1938 թ. ծնված Օ. Ա.-ն և Ս. Ա.-ն հոսպտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Օ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ս. Ա.-ն, ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը