Աշխարհ

29.08.2016 10:27


Լոս Անջելեսի օդանավակայանում փոխհրաձգության մասին լուրը խուճապ է առաջացրել (տեսանյութ)

Լոս Անջելեսի օդանավակայանում փոխհրաձգության մասին լուրը խուճապ է առաջացրել (տեսանյութ)

Սոցիալական ցանցերում հայտնվել է տեղեկատվություն Լոս–Անջելեսի օդանավակայանում փոխհրաձգության մասին։ Վերջին տվյալներով՝ լուրը չի հաստատվել, և մարդկանց թույլատրել են վերադառնալ օդանավակայան։

Մոտավորապես կես ժամ օդանավակայանում գործել են անվտանգության լրացուցիչ միջոցներ. դադարեցվել են թռիչքները։ Այժմ օդանավակայանը վերադառնում է իր աշխատանքային նորմալ ռեժիմին։ Այս մասին հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը։

Փոխհրաձգության մասին տեղեկատվությունից հետո ուղևորներին շտապ տարհանել են, խուճապ է առաջացել։ Ինչ–որ մեկին փողոց են հանել, մյուսին չեն թողել դուրս գալ թռիչքուղուց, իսկ մի քանիսն էլ որոշել էին պատսպարվել սրճարանում։ Դեպի օդանավակայան տանող միջանցքում խցանում էր առաջացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը