Լրահոս

26.10.2010 17:46


Ռուբեն Գևորգյանը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին

Ռուբեն Գևորգյանը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին.

-Նրա նախագահության օրոք երկիրը ոչ միայն ունեցավ ԱԺ այս շքեղ ու հարմարավետ դահլիճը, ուր հուսով ենք, որ հաճախ կծնվեն օրենքներ միմիայն ի նպաստ մեր ժողովրդի և պետության, այլև վերջապես կորցրեցինք 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված զազրելի հանցագործությունն անընդմեջ հիշեցնող և իրագործված այդ դավաճանական ակտի հիշողություններն իր մեջ պահող այդ 4 պատերը։ Չեմ ցանկանում պատմությունը քրքրել ու շահարկել՝ անկախ այսօրվա որոշ պատմական ժամանակների առերևույթ նմանությունից, բայց չեմ էլ կարող չասել, որ միշտ էլ մեր ազգի բարձրագույն նվիրյալները զոհ են դարձել մեր ազգի տականքների դավաճանությունից։ Վերջապես մենք պետք է կարողանանք պահպանել մեր երկրի նվիրյալներին։ Ի վերջո հասկանալ է պետք, որ նրանք ծնվում են միայն արյան առաքելությամբ ու արյան գաղափարներով և կյանքի են կոչվում ծառայելու սեփական ժողովրդին ու պետությանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը