Լրահոս

01.09.2016 22:32


Գյումրիում պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի առողջական վիճակը կայունացել է

Գյումրիում պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի առողջական վիճակը կայունացել է

Գյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում: Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:

Հիշեցնենք, որ երեխային օգոստոսի 25-ին տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը