Լրահոս

02.09.2016 18:53


Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում այրվում է 1000 քմ, Արագածոտնի մարզի Սևանա թերակղզում՝ եկեղեցու մոտակայքում՝ 3 հա, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 145 հասցում՝ 500 քմ, Գրիբոեդով գյուղի սկզբնամասում՝ 2 հա, Արարատի մարզի Մյասնիկյան գյուղի մոտակայքում՝ 5 հա, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում ` 600 քմ, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում այրվել է 1 դեկորատիվ ծառ և 200 քմ խոտածածկույթ, Առինջ գյուղում՝ 1 հա, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 500 քմ, Շիրակի մարզի Գուսանա գյուղ, ՊՆ թիվ N զորամասի կրակադաշտի մոտակայքում՝ 2 հա ցորենի արտ և 1 հա խոտածածկույթ, Գյումրի քաղաքի Արցախ թաղամասի թիվ 121/218 տնակի մոտակայքում՝ 150 քմ, Կարսի խճուղում, բարձրավոլտ էլ. սյան մոտ՝ 800 քմ, Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոց 170 տնակի հարևանությամբ՝ 200 քմ, Լոռու մարզի Հաղպատ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2 հա, Ալավերդի-Ախթալա Մ-6 ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 15 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը